Մենք համախմբել ենք SPA ինդուստրիայի լավագույն ձեռքբերումները և ուրախ ենք առաջարկել Ձեզ մարմնի և դեմքի համար ամենաարդյունավետ և հաճելի խնամքները, առողջացման ծրագրերն ու էքսպրես տեխնիկաները, որոնք կօգնեն Ձեզ վերականգնել, ձեռք բերել ներքին ներդաշնակություն և վայելել մեր տարածքում գտնվելը։
Համամ, ֆիննական սաունա, մայրու տակառ և SPA ծառայություններ՝ ձեր մարմնի բարելավման համար: Վայելե՛ք ձեր հանգիստը մեր SPA-ում և զգացե՛ք երջանկությունը:
SPA-կենտրոն «Odyssey's Flower», որը հարմարավետ տեղակայված է «Գրեյս Կեչառիս» SPA-հյուրանոցում, հիանալի վայր է առողջության, կյանքի ուժերի և էներգիայի վերականգնման համար։ Մեր SPA-համալիրում ներկայացված են մարմնի և դեմքի խնամքի SPA-ծառայություններ, ինչպես նաև ջրային ծրագրեր, որոնք կարող են բարձրացնել իմունիտետը, բարելավել ձեր առողջությունը և պարգևել դրական հույզերի լիցք։
ՀՀ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փ., շ. 20
Աշխատանքային ժամեր: Երկ-Կիր 10:00-22:00